Հնդկաստանում հայտարարել են երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքի անխուսափելիության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում COVID-19-ի տարածման երրորդ ալիքն անխուսափելիորեն կսկսվի երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի շրջանառության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել Է Հնդկաստանի վարչապետի գլխավոր գիտական խորհրդական Վիջայ Ռագհավանը, տեղեկեցնում Է «Արմենպրես»-ը:

«Հնդկաստանում կարող Է սկսվել կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը, որի առաջացման ժամանակը կանխատեսել բարդ Է,- մայիսի 6-ին մեջբերում Է Ռագհավանի խոսքը The Indian Express թերթը:- COVID-19-ի նոր շտամը, որով այժմ երկրում տեղի Է ունենում զանգվածային վարակումը, ավելի Է ընտելացած պաշտպանության միջոցների հակազդեցությանը եւ իր նկատմամբ պայքարի նոր մոտեցում Է պահանջում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հնդկաստանում առաջացավ, քանի որ առաջին ալիքից իմունիտետը լայնորեն տարածված չԷր եւ նվազել Էր զգոնությունը»: Ռագհավանի կարծիքով՝ Հնդկաստանում երրորդ ալիքի դիմագրավման համար անհրաժեշտ են համաճարակային հսկողության ուժեղացման միջոցներ, գոյություն ունեցող պատվաստանյութերի արդիականացում եւ սոցիալական անվտանգության նորմաների պահպանում:

«Մենք պետք Է պատրաստվենք COVID-19-ի նոր ալիքներին: Վիրուսի հանդեպ մեր խոցելիությունը նվազեցնելու միակ միջոցն անվտանգության միջոցների պահպանիումն Է եւ պատվաստումը: Դիմակները եւ սոցիալական հեռավորությունը չափազանց կարեւոր են եւ առավել արդյունավետը»,- ընդգծել Է նա: Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների թվով եւ երրորդ տեղը կորոնավիրուսային վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը