Ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Տեր-Պետրոսյանի առաջարկին
1 րոպեի ընթերցում
![Ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Տեր-Պետրոսյանի առաջարկին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051397.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, պատասխանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, նշել է, որ արդեն ընտրվել է մասնակցության այլ ձևաչափ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը հրապարակել է գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»,- նշել է Սողոմոնյանը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: