Չեխիայում նավթավերամշակման գործարանը տարահանել են չպայթած ավիառումբի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ին Չեխիայի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումը պատճառ Է դարձել Լիտվինով քաղաքում Unipetrol ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատակիցների տարահանման: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Լյուդմիլա Սվետլակովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հաղորդում ստացանք, որ Unipetrol ընկերության գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ,- նշել Է նա:- Գտածոյի վայր են ժամանել սակրավորները: Կատարվել Է գործարանի աշխատակիցների տարահանում»: Սակրավորները, նրա խոսքով՝ պատրաստ են վնասազերծելու ավառումբը: Պայթյունի ուղղակի վտանգ գոյություն չունի: Ուստի գործարանի արտադրամասերում մնացել են ծառայությունների աշխատակիցներ, ովքեր ապահովում են արտադրության անընդհատ ցիկլը: Երթեւեկության համար ժամանակավորապես փակված Է ավտոտրանսպորտի ճանապարհը, որն անցնում Է ձեռնարկության տարածքի այն մասի անմիջական մերձակայքով, որտեղ ի հայտ Է եկել վտանգավոր գտածոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres