Եվրահանձնաժողովն առաջարկել Է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկում Է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ հաշվի առնելով պատվաստման հաջողությունները եւ երրորդ երկրներում COVID-19-ի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ասվում Է ԵՀ-ի՝ մայիսի 3-ին հրապարակված առաջարկության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հանձնաժողովն անդամ պետություններին առաջարկում Է մեղմացնել ընթացիկ սահմանափակումները Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար՝ ուշադրության առնելով պատվաստման հաջողությունները եւ համաճարակաբանական իրադրության բարելավումն աշխարհում»,-ասվում Է փաստաթղթում: Հաղորդվում Է, որ ԵՀ-ն առաջարկում Է թույլատրել եվրոպական տարածք մուտքը ոչ միայն լավ համաճարակաբանական իրադրություն ունեցող երկրներից, այլեւ բոլորին, ովքեր լիովին պատվաստվել են ուղեւորությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Միեւնույն ժամանակ վերապահությունն Է արվում, որ պատվաստանյութը պետք Է հավանության արժանացած լինի եվրոպական կարգավորիչի կողմից:

«Անդամ պետությունները կարող են նաեւ թույլատրել այն անձանց մուտքը, ովքեր պատվաստվել են պատվաստանյութերով, որոնք ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) ցուցակում նշված են արտակարգ իրադրության պայմաններում օգտագործման համար»,-ասվում Է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա