Ռուսաստանի հրթիռային զորքերն ավելի քան 100 վարժանքներ կանցկացնեն մինչեւ տարեվերջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ) ավելի քան 100 տարբեր վարժանքներ են պլանավորվում անցկացնել ուսուցման ամառային ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուսուցման ամառային ժամանակաշրջանում Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ավելի քան 100 տակտիկական վարժանքներ կանցկացվի հրթիռային գնդերի հետ եւ ավելի քան 70 տակտիկական հատուկ վարժանքներ՝ ապահովման եւ պահպանության զորամասերի հետ»,-ճշտել են հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ վարժանքները կանցկացվեն բարդ իրադրության պայմաններում, այդ թվում՝ միջտեսակային փոխգործակցող ուժերի եւ միջոցների ներգրավմամբ: «Ապահովման ստորաբաժանումներում դաշտային ելքի առաջադրանքների կատարելագործման տեւողությունը կավելանա մինչեւ մեկ ամիս: Բացի այդ, կավելանա նաեւ անցկացվող վարժանքների քանակությունը՝ ինչպես գնդի, այնպես Էլ գումարտակների եւ վաշտերի»,-հավելել են դեպարտամենտում:

Գերատեսչությունում հաղորդել են, որ ՌՆՀԶ-ում կշարունակվի մարտական պատրաստության անակնկալ ստուգումների պրակտիկան: ՌՆՀԶ-ն ՌԴ զինված ուժերի զորքերի տեսակ Է, դրա ռազմավարական միջուկային ուժերի գլխավոր բաղադրիչը: ՌՆՀԶ-երը նախատեսված են հնարավոր ագրեսիայի միջուկային զսպման համար: Ավելի վաղ ՌՆՀԶ-ում հսկիչ ամփոփիչ ստուգումներ Էին սկսվել ավելի քան 80 զորամասերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան