Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում նախագահի թեկնածու Է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում Է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը:

«Սահմանադրական դատարանն առաջին հայտարարության մեջ ընդգրկել Է երեք թեկնածուների՝ Աբդալլահ Սալյում Աբդալլահի, Բաշար Հաֆեզ Ասադի եւ Մահմուդ Ահմադ Մերիայի անունները»,-Լյահամն ասել Է մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեք օրվա ընթացքում Սիրիայի սահմանադրական դատարանը բողոքարկման կընդունի բոլոր հարցումներն այն թեկնածուների կողմից, ովքեր համաձայն չեն որոշման հետ: Սիրիայի սահմանադրության համաձայն, խորհրդարանը թեկնածուների հայտերն ընդունել Է նախընտրական արշավ սկսելու մասին հայտարարությունից հետո (ապրիլի 19-ից) տասն օրվա ընթացքում: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց օգտին քվեարկել Է առնվազն 35 պատգամավոր:

Հաշվի առնելով այն, որ Սիրիայի ժողովրդական խորհուրդը բաղկացած Է 250 պատգամավորից, նախագահական մրցարշավում տեսականորեն կարող Է մասնակցել ոչ ավելի, քան յոթ մարդ:

Ընդ որում՝ «Բաաս» Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունից թեկնածուն, որի գլխավոր քարտուղարն Ասադն Է, ամենաշատ շանսերն ունի, քանի որ այդ կուսակցությունը 167 տեղ ունի խորհրդարանում:

Ժողովրդական ժողովում մնացած ձայներն ունեն անկախ պատգամավորները (նրանք 70-ն են) եւ այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մտնում են «Ազգային առաջադեմ ճակատ» կոալիցիայի մեջ (նրանք 13-ն են): Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա