Պաշտոնական

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ակտիվացման մասին

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ակտիվացման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Հայաստանուևմ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը.

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:

Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում