Նիկոլ Փաշինյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էՆիկոլ Փաշինյանը:
«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է Փաշինյանը: