ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել Է Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների անօրինականության մասին հայտարարությունները կոպիտ քաղաքական ճնշում, միջամտություն են ներքին գործերին: Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը պատրաստ Է նախագահական ընտրություններին դիտորդներ ուղարկել Սիրիա, ապրիլի 30-ին հայտարարել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում: Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-ին: Հուսով ենք, որ, չնայած սիրիական տարածքի մի մասի շարունակվող օտարերկրյա անօրինական բռնազավթմանը, քվեարկությունը կանցնի առկա ազգային եւ միջազգային ստանդարտներին համապատասխան: Արձագանքելով սիրիական կողմի ուղերձին՝ պատրաստ կլինենք ռուսաստանցի դիտորդներ ուղարկել ՍԱՀ-ի առաջիկա ընտրություններին»,-ասվում Է ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ում նշել են, որ «նախագահական ընտրարշավի կազմակերպումը ՍԱՀ-ում բացառապես այդ երկրի ներքին գործն Է եւ լրիվ չափով համապատասխանում Է 2012 թվականի գործող Սահմանադրության պահանջներին ու ազգային օրենսդրությանը»: «Այդ գործողությունները բնավ չեն հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւին եւ միջազգային մյուս որոշումներին, որոնց հիմքում ընկած Է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հարգումը»,-ընդգծել են նախարարությունում: «Այդ կապակցությամբ մի շարք օտարերկրյա պետությունների՝ օրերս հնչեցրած հայտարարություններն առաջիկա ընտրություների իբր անօրինականության մասին, գնահատում ենք որպես Դամասկոսի վրա կոպիտ քաղաքական ճնշման տարր եւ ՍԱՀ-ի ներքին գործերին միջամտելու հերթական փորձ: Ոչ ոք իրավունք չունի սիրիացիներին կարգադրել, թե երբ եւ ինչ պայմաններում նրանք պետք Է ընտրեն իրենց պետության ղեկավարին»,-հավելել են ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է