Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի արագ Է վերականգնվում պետներդրումների շնորհիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ավելի արագ Է տեղի Է ունենում կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումների հաշվին: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հարցազրույցում, որն ապրիլի 30-ին հեռարձակվել Է NBC հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տնտեսությունը վերականգնվում Է հատկապես այն պատճառով, որ մենք միջոցներ ենք ներդնում այնտեղ,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:- Տեսեք, թե ինչ արագ տեմպերով Է ընթանում վերականգնումն այն պահից, երբ մենք ընդունեցինք վերջին օրենսդրական ակտը: «Միջոցների այդ փաթեթը ենթադրում Է 1,9 տրիլիոն դոլարի չափով ներդրումներ,- շարունակել Է Բայդեը:- Եթե մենք ներդրումներ չկատարեինք այս երկրի (տնտեսությունում), մենք զգալիորեն հետ կմնայինք (վերականգնման գործընթացում)»:

Մարտի սկզբին ԱՄՆ-ի նախագահն ստորագրել Է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման՝ ավելի վաղ Կոնգրեսի կողմից հաստատաված միջոցների նոր փաթեթը 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Նախաձեռնությունը հիմնվում Է կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների հաղթահարման՝ Բայդենի կողմից առաջարկված ծրագրի վրա: Միջոցների փաթեթը նախատեսում Է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում համավարակի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսոության խթանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 26/08/26

Ասիական ինդեքսներ - 26/08/26

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ