Հայաստանում փոփոխվել է COVID-19-ի պատվաստումների կարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի պատվաստումների գործընթացը շարունակվում է, ներկայում կատարվել է 2 641 դեղաչափ պատվաստում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ բոլոր պատվաստվածների շրջանում առողջական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել:

«Միայն սպասվող ռեակցիաներն են, այն, ինչի մասին մենք սովորաբար ասում ենք՝ ջերմության թեթև բարձրացում, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոնք կարճ ժամանակում անցնում են: Պատվաստման գործընթացը շարունակվում է, ասեմ, որ օրական կտրվածքով պատվաստումների աճ ենք գրանցում` յուրաքանչյուր օր 4-5 տոկոսով: Երկիր ներմուծվել է 24 հազար դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ: Երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V» , առաջիկայում սպասում ենք չինական «Սինովակ» արտադրության պատվաստնայութը: Հետագայում այլ պատվաստնյութեր նույնպես կլինեն»,-ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով` 1.1 մլրդ դեղաչափ պատվաստում է արվել աշխարհի ավելի քան 170 երկրում: Մոտ 200 մլն դեղաչափ պատվաստումը կատարվել է «AstraZeneca»-ով:

Գայանե Սահակյանը նաև տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել է պատվաստումների կարգի փոփոխություն: Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, ապա հիմա կաշխատեն նաև շաբաթ, կիրակի օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն: Մյուս փոփոխության համաձայն, 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները և՛ ռիսկի խմբերում գտնվող, և՛ դրանցից դուրս, կարող են դիմել «AstraZeneca»-ով պատվաստման: «Սպուտնիկ V» պատվաստյութի հետ կապված քաղաքականությունը դեռ չի փոխվել, կպատվաստվեն մինչև 54 տարեկան խոցելի խմբերը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է պոլիկլինիկաների կցագրումներին: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք ուզում են պատվաստվել, պարտադիր չէ, որ դիմեն այն պոլիկլինիկան, որտեղ կցագրված են: Ցանկացած պոլիկլինիկա կարող են դիմել, միայն թե նախապես գրանցվեն: Մյուս փոփոխության համաձայն, կարող են պատվաստվել նաև օտարերկյա այն քաղաքացիներy, որոնք ժամանակավոր են երկրում և կացության թույլտվություն ունեն:

Հարցին, թե արդյոք պատվաստվելուց առաջ որևէ հետազոտություն անելու անհրաժեշտություն կա՞, Գայանե Սահակյանը նշեց, որ դրա կարիքը չկա:

«Ոչ արյան հետազոտության, ոչ տրոմբոցիտների քանակը որոշելու կարիք չկա: Նույնիսկ կորոնավիրոսի ախտորոշման թեստ հանձնելու, հակամարմիններ ստուգելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Գայանե Սահակյանն՝ ընդգծելով, որ գերագույն նպատակը հնարավորինս մահերը կանխելը, առողջապահական բեռը թեթևացնելն է: Նրա խոսքով՝ առայժմ հստակ ժամկետներ չկան, թե պատվաստվելը որքան ժամանակի համար է:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը