Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ և օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը: Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը:

Առաջարկվում է նաև սահմանել Հարկ վճարողի օր: Հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին: Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթը լրամշակվել է, կատարվել են որոշակի խմբագրական, տեխնիկական հստակեցումներ: Նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել:

«Փաթեթի ընդունման անհրաժեշտությունն այս ընթացքում ևս հիմնավորվել է՝ դրա նկատմամբ հանրային հետաքրքրվածության աճով: Դրա մասին է վկայում նաև վերջին ամիսներին հարկ վճարողների կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ներկայացված դիմումների քանակական աճը: 2021-ի հունվար-մարտին 2020-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ դիմումների քանակն աճել է 2.4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի քանակը՝ 2.5 անգամ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայերեն

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին