ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտել է Բաքվի «պուրակի» բացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում դատապարտել է Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացումը, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակը հրապարակված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

Միյատովիչը խորը մտահոգությունն է հայտնել Բաքվում ռազմական ավարի պուրակի բացման կապակցությամբ: «Ես նման պատկերները շատ տագնապային և ստորացուցիչ եմ համարում: Այդպիսի դրսևորումը կարող է միայն ավելի խորացնել թշնամական տրամադրվածությունը և թշնամական լեզուն»,- նշել է Միյատովիչը:

Հանձնակատարը կոչ է անում նախագահին կոշտ դիրք զբաղեցնել ցանկացած հռետորաբանության և գործողության նկատմամբ, որը բերում է թշնամանքի հրահրման և ատելության, և դրա փոխարեն քաղաքական ամբողջական աջակցություն ցուցաբերել ժողովուրդների հաշտեցման և խաղաղության հաստատման հարցում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարօրությունը:

Միյատովիչի նամակին Ադրբեջանն արձագանքել է կոշտ հռետորաբանությամբ՝ մեղադրելով հանձնակատարին կողմնակալության մեջ, կիկին ի ցույց դնելով իր անհանդուրժողականությունն ու միջազգային հեղինակավոր կառույցների կողմից քննադատությունների հետ հաշվի նստելու անկարողությունը: Պատասխանը տարածվել է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից:

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս