Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում Է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին Է, (…) տակավին պետք Է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,- ասել Է նա: «Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող Է տեղի ունենալ հանդիպումը)»,- ճշտել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների Է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել Է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»:

Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել Է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ ռուաստանցի պաշտոնակցին առաջարկել Է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների