Մշակույթ

Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը

5 րոպեի ընթերցում

Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն է համարում մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն»դրաման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանն ասաց. «Եկել եմ ոլորտից, եկել եմ զուտ մասնագիտական չափանիշներից ու նկատառումներից ելնելով ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»:

Անդրադառնալով «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացմանը՝ Խզմալյանը հիշեցրեց, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն արդեն հերքել է այն լուրը, թե ՀՀ կառավարությունից արգելել են խաղալ այն: «Երնջակյանը նշել է, որ բեմադրությունը խաղացանկում է, պարզապես Հրանտ Թոխատյանը գործուղման է մեկնել արտասահման, այդ պատճառով դեռ չեն խաղում: Նույնիսկ նյութն այն մասին, թե իբր ես արգելել եմ ներկայացումը, ինձ ուղարկել է Լուսինե Երնջակյանը: Նրանից եմ իմացել, որ նման խոսակցություն կա»,-ընդգծեց Խզմալյանը:

Նախարարի տեղակալը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացման չեղարկումն ու շեշտում, որ ավելի շուտ կհրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քան իրեն թույլ կտա կաշկանդելու ստեղծագործական ազատությունը, եթե դա ստեղծագործական ազատություն է: «Ցավոք սրտի, ազատություն ասելով մենք հասկանում ենք ամենաստոր հայհոյախոսությունը, արվեստի և մասնագիտության հետ կապ չունեցող հայհոյախոսությունը: Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ վարչապետի հրաժարականի հայտարարության տակ է ստորագրել, ընդդիմադիր հայացքներ ունեն նաև դիրիժորն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ, սակայն իրենք շարունակում են համագործակցել, և այդ ամենը դա չի խանգարում, որ իրենք լրագրողների հետ հանդիպեն հենց օպերային թատրոնի շենքում (ապրիլի 26-ին այնտեղ մամուլի ասուլիս էր հրավիրվել):

«Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նույնպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, բայց թատրոնը շարունակվում է կառուցվել այս իշխանության օրոք: Այնպես որ այս մեղադրանքներն անհիմն են, անլուրջ ու անամոթ»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Օրեր առաջ ռեժիսոր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ hազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված և գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19-ին և 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար` հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին: «Կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։ Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ Այդ առիթով ես նամակներ եմ ուղարկել նախարարին և նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել»,-նշել էր Սահակյանը:

Ստանիսլավսկու թատրոնն էլ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր.

«Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումն ու իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել և շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում և իրավաբանների վերահսկողության ներքո»:

Ավելի ուշ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հորդորով արգելվել է Երևանի կամերային թատրոնի բեմ բարձրացնել Հրանտ Թոխատյանի «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, սակայն թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը հերքել էր լուրը և տեղեկացրել, որ այն խաղացանկում է և հանրությանն է ներկայացվելու մայիսի 7,8-ին:

Անժելա Համբարձումյան

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս․ Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս․ Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Հայագիտությունը դրվում է որակապես նոր հարթության վրա․ Մատենադարանում կկայանա միջազգային կարևոր կոնգրես

Գիտություն

Հայագիտությունը դրվում է որակապես նոր հարթության վրա․ Մատենադարանում կկայանա միջազգային կարևոր կոնգրես

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում