Սփյուռք

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին ճշմարտությունն ասելու  խիզախության համար

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին ճշմարտությունն ասելու  խիզախության համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը, մասնավորապես, նշել է, որ ճշմարտության և ճանաչման ավելի քան 100-ամյա պայքարից հետո, հայ ժողովուրդը ստացավ ճանաչումը, երբ նախագահ Բայդենն իր ելույթում ցեղասպանություն անվանեց 1915 թվականին 1,5 միլիոն հայերի կոտորածը։

«Ես հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքով: Շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Չնայած՝ սպանված հայերին ոչինչ այլևս չի վերադարձնի, բայց ես հույս ունեմ, որ այժմ նրանց հարազատները հանգստություն կզգան։ Յուրաքանչյուր տարի ես շարունակելու եմ այդ օրը հարգել և հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց այսուհետ այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո այլևս երբեք թույլ չենք տալու, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։ Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունն ասելու Ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել»,- գրառման մեջ ընդգծել է Քարդաշյանը:

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

Միացյալ Նահանգներ

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Մեքսիկան ողջունել է Բայդենի ընդունած միջոցներն՝ ուղղված ԱՄՆ-ում միգրանտների օրինականացմանը

Աշխարհ

Մեքսիկան ողջունել է Բայդենի ընդունած միջոցներն՝ ուղղված ԱՄՆ-ում միգրանտների օրինականացմանը

Բայդենի առաջարկած նոր ծրագրով ԱՄՆ-ում անօրինականորեն գտնվող շուրջ կես միլիոն մարդ կարող է  քաղաքացիություն ստանալ

Աշխարհ

Բայդենի առաջարկած նոր ծրագրով ԱՄՆ-ում անօրինականորեն գտնվող շուրջ կես միլիոն մարդ կարող է  քաղաքացիություն ստանալ

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Աշխարհ

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

ԱՄՆ-ն նախկինի պես թույլ չի տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին. Բայդեն

Ռուսաստան

ԱՄՆ-ն նախկինի պես թույլ չի տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին. Բայդեն

Բայդենը և Զելենսկին 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել

Աշխարհ

Բայդենը և Զելենսկին 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում