ՔՊ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Փաշինյանը հանդես է գալու որպես վարչապետի թեկնածու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու որպես վարչապետի թեկնածու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերով հեռարձակված իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջարկել է դեռևս 2020 թվականի վերջին, բայց մի շարք ուժերի կողմից այն մերժվում էր, որովհետև արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի չակերտավոր էլիտար փակ սենյակներում, և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից:

«Այդ ուժերը նման մոտեցում ցուցաբերում էին ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի կողմից վստահության արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի չակերտավոր էլիտայի կողմից կայացված որոշումները:

Մեր հավատամքը, սակայն, բոլորովին այլ է. ժողովրդի ազատ կամարտահայտությունը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է, և իշխանության հետագա ճակատագիրը պիտի որոշի միայն ու միայն, բացառապես ժողովուրդը, և ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը»,- նշեց Փաշինյանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին