Նախագահ Բայդենը պատմական քայլ է կատարել. Նենսի Փելոսին ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆՆերկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական քայլ է համարում: Փելոսին նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:

«Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ այս օրն աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին՝ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված սպանություններին»,-ասել է խոսնակը:

Նա նկատել է, որ դժբախտաբար, շատ հաճախ, այս հանցագործության ճշմարտությունը հերքվել է և դրա հրեշավորությունը նվազագույնի հասցվել։ «Եվ ահա թե ինչու, մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը,միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը օրը։ 2019թ Կոնգրեսնօրենսդրություն ընդունեց, որով հայտարարեց, որ հայերի հանդեպ իրականացրած բարբարոսությունը Ցեղասպանություն է»,-նշել է Փելոսին:

Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքից շատերին, այդ թվում՝ կոնգրեսականներ, Աննա Էշուին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փըլլոնին, Ջեքի Սփիրին, ովքեր իրականություն դարձրին այս օրը։

«Եվ մենք մեծապես երախտապարտ ենք նախագահ Բայդենին իր առաջնորդության համար։ Մեզանից յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն ունի հիշելու ճշմարտությունը և ճանաչելու այս դաժանությունը, ինչպիսին որ այն եղել է, որովհետև եթե մենք անտեսում ենք պատմությունը, ապա մեզ վիճակված է ականատեսը լինելու անցյալի սարսափների կրկնությանը։ Այսօր և միշտ, մենք հարգում ենք զոհերի և վերապրածների հիշատակը»,-ասել է խոսնակը:

Փելոսին շեշտել է, որ խոստանում են ամուր կանգնել բռնության և մոլեռանդության դեմ, որտեղ էլ որ դա տեսնենք: «Եվ մենք պարտավորվում ենք կառուցել հույսի, խաղաղության և ազատության ապագա բոլորի համար»,-եզրափակել է նա:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ