Հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915թվականի մեծագույն արհավիրքներից մեկին`Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական,քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին`Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը:Բավական է ասել,որ Կոստանդնուպոլսից մինչև Վան,Տրապիզոնից մինչև Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկ`Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը Ստոկհոլմի1912թ.հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան:Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:

1911-1914թթ.անցկացվեցին չորս«Հայկական օլիմպիական խաղեր»`մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների:Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:

Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված եղեռնի պատճառով,որի ընթացքում հայ մարզիկները ևս զոհ գնացին20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան