Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Մոսկվա և Դուշանբե կատարելիք այցից

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Մոսկվա և Դուշանբե կատարելիք այցից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարելիք այցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գրիգորյանն այս մասին խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Մոսկվա այցը փոխկապակցված է Դուշանբե այցի հետ, որի ընթացքում պլանավորված է ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ։ Այցի ընթացքում պլանավորված է քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ և դրա ավարտին արդյունքների մասին տեղյակ կպահենք հանրությանը»,- նշել է Գրիգորյանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում