Հավանություն տրվեց 2020-ի բյուջեի կատարման հաշվետվությանը. վարչապետն անդրադարձավ ռազմական ծախսերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը կներկայացվի Ազգային ժողով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆինանսների նախարարԱտոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: «ՀՀ տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը: 2019 թվականի վերելքը հնարավորություն տվեց ծախսային քաղաքականության համար նախատեսված միջոցները վերանայել»,- ասաց Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են ամենաարագ աջակցությունը՝ հաշվի առնելով տնտեսական անկման կանխատեսումը:

Ըստ նախարարի, ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են: Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ բացթողումներ չէին կարող չլինել:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել: Ըստ վարչապետի, սա արձանագրված փաստ է: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին և ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հավաքվել է հիմնադրամի ստեղծման օրից մինչև այժմ հավաքված գումարների շուրջ 70 տոկոսը:

Վարչապետը նշեց, որ Արցախում ՀՀ կառավարությունը համահայկական հիմնադրամի հետ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնելու է 110 մլրդ դրամի ծրագիր, ինչն ավելի մեծ է, քան հիմնադրամի կողմից Արցախում 29 տարվա ընթացքում կատարվածը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի:

Հայերեն English Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ