Միջազգային

 Ֆրանսիայում կմեղմացվեն COVID-19-ի պատճառով սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

 Ֆրանսիայում կմեղմացվեն COVID-19-ի պատճառով սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները կհանվեն մայիսի 3-ին: Այդ մասին հաղորդել Է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մայիսի երեքին տարածաշրջանների միջեւ տեղաշարժման եւ վկայագրերի (որոնք անհրաժեշտ Է լրացնել՝ նշելով ուղեւորությունների պատճառները) սահմանափակումները հանվելու են…Մայիսի կեսերից կբացվեն առանձին շինություններ (ռեստորաններ) եւ մշակութային հաստատություններ»,-ասել Է Ատալը՝ ապրիլի 21-ին հանդես գալով ճեպազրույցում:

Ապրիլի սկզբից ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի ֆոնին սահմանվել են նոր կարանտինային միջոցառումներ: Փակվել են դպրոցները, այն խանութները, որոնք չեն պատկանում առաջնահերթների ցուցակին:

Առանց հատուկ վկայագրի երկրի քաղաքացիները կարող են տեղաշարժվել տնից ոչ ավելի, քան 10 կիլոմետր տարածությամբ, սահմանափակված են ուղեւորությունները տարածաշրջանների միջեւ: Բացի այդ, երկրում ժամը 19:00-ից մինչեւ 06:00-ն շարունակում Է գործել պարետային ժամը: Հոկտեմբերի վերջից երկրում փակ են մնում սրճարանները, ռեստորանները, բարերը, մշակութային հաստատությունները՝ թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում