Միջազգային

Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում թեկնածուի գրանցման հայտ Է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում թեկնածուի գրանցման հայտ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը պետության ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու գրանցման հայտ Է ներկայացրել երկրի Բարձրագույն սահմանադրական դատարան: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել Է SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձրագույն սահմանադրական դատարանն իրազեկել Է, որ Բաշար Հաֆեզ Ասադը հանրապետության նախագահի պաշտոնի առաջադրման խնդրագիր Է ներկայացրել»,- հայտարարել Է Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղը:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում