Ուկրաինան մտադիր է ԱՊՀ-ի եւս մեկ համաձայնագրից դուրս գալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն Է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել Է YouTube-ում կառավարության ալիքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ համաձայնագրի, 1996 թվականին կողմերը պարտավորվել Էին ԱՊՀ-ում Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստ ստեղծել՝ փայատիրական մասնակցության միջոցով: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այդ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծը կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը:

Օրինագծին կից բացատրական գրության մեջ ասվում Է, որ այդ միջպետական պահուստը գտնվում Է ՌԴ-ում, իսկ գրանցամատյանում ընդգրկված պատրաստուկների անվանացուցակը հիմնականում կողմնորոշված Է այն հիվանդությունների համար, որոնք պատահում են Ռուսաստանի տարածքում: Նաեւ հաղորդվում Է, որ պահուստի պատրաստուկները չեն բավարարում արդի պահանջներին:

Դրա հետ մեկտեղ Ուկրաինան վերջին 10 տարում չի օգտագործել այդ պահուստից կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկները եւ մյուս միջոցները: Ուստի Ուկրաինայի հետագա մասնակցությունը համաձայնագրին նպատակահարմար չԷ: Ավելի վաղ Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցրել Էր իր գործողությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի ու պայմանագրերի: 2019 թվականի ապրիլի 1-ից իր գործողությունը դադարեցրել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության շուրջ պայմանագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ