Միջազգային

ԱՄՆ-ը մտադիր չԷ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձեւաչափով հանիդիպումներում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը մտադիր չԷ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձեւաչափով հանիդիպումներում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւի գործընացն ամենահարմար տարբերակն Է: Այդ պատճառով մենք այժմ չենք ցանկանում դիտորդ լինել մյուս գործընթացում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը պլանավորում Է արդյոք որպես դիտորդ վերադառնալ Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Սպասվում Է, որ Աստանայի ձեւաչափով հերթական կոնսուլտացիաները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:

Այդ ձեւաչափով 15-րդ միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարի 16 – 17-ը Սոչիում: Հանդիպման արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը) համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաստատուն կողմնակցությունը եւ համաձայնության են եկել միասին շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ Արաբական Հանրապետության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում