Միջազգային

 Գերմանիան ցանկանում Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել

1 րոպեի ընթերցում

 Գերմանիան ցանկանում Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան մտադիր Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. այդ կապակցությամբ որոշում Է ընդունվել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը պաշտպանելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսակապով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):

«Ինձ մոտ այն տպավորությունն Է ստեղծվում, որ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում խոսք Է գնում հակամարտության մասին (խողովակաշարի նկատմամբ Եվրոպայի մի քանի երկրների դիրքորոշման վերաբերյալ), որն ավելի մասշտաբային Է եւ վերաբերում Է այն հարցին, թե որքան լայնորեն ենք մենք ցանկանում առեւտուր անել Ռուսաստանի հետ, մասնավորապես, Էներգետիկական ոլորտում: Գերմանիան որոշում Է ընդունել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասին»,-ասել Է Մերկելը:

Նա հավելել Է, որ Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինային՝ որպես Եվրոպա ռուսական գազի տարանցող երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում