Միջազգային

Իտալիայում գնահատել են «Սպուտնիկ V»-ի արտադրության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Իտալիայում գնահատել են «Սպուտնիկ V»-ի արտադրության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կարող Է Իտալիայում գործարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին Տոմսկում լրագրողներին հայտնել Է Անտոնիո Ֆալիկոն՝ իտալական «Ինտեզա բանկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մասնակցում Է արտադրության գործարկման ֆինանսավորմանը: Ավելի վաղ Ֆալիկոն հնարավոր Էր համարել այն բանի հավանականությունը, որ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը կարող Է առաջիկայում սկսվել Իտալիայի հյուսիսում:

«Այդ նախագիծը միանգամայն իրական Է: Արդեն ստորագրվել Է տեխնոլոգիաների հանձնման պարտավորագիրը: Ավարտվում Է արտադրության պարտավորագրի վրա աշխատանքը: Դեղագործական եվրոպական գործակալության (ԴԵվԳ) պատվիրակության այցը դրական արդյունքներ Է տվել: Եթե ամեն բան լավ լինի եւ մինչեւ մայիսի վերջը ԴԵվԳ-ն դրական եզրակացություն տա, ապա այդ ժամանակ արդեն կարելի կլինի գործնական աշխատանքի անցնել նոյեմբերի սկզբին, իսկ վատագույն դեպքում նոյեմբերի վերջին կարելի կլինի արդեն խոսել Իտալիայի համար «Սպուտնիկ V»-ի արտադրության մասին»,-ասել Է նա: Ֆալիկոն հավելել Է, որ Իտալիան միշտ դրականորեն Է տրամադրված եղել, ամեն բան կախված Է ԴԵվԳ-ից:

«Հենց որ այն ստացվի, կարելի կլինի անցնել պրակտիկ գործունեության»,-հավելել Է նա: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ներկայում պատրաստուկը հավանության Է արժանացել շուրջ 3 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում: Պատվաստանյութի՝ 97,6 տոկոս մակարդակով արդյունավետությունը հաստատվել Է The Lancet առաջատար բժշկական հանդեսում տվյալների հրապարակմամբ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում