Բայդենն ամերիկացիներին հորդորել Է չհապաղել կորոնավիրուսի դեմ պատվաստաման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դիմել Է ամերիկացիներին՝ առանց հապաղելու կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչով: Պետության ղեկավարի ելույթն ապրիլի 18-ին ցուցադրվել Է NBC հեռուստաալիքի հաղորդման ժամանակ, որը նվիրված Էր պատվաստմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բայդենը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են երկրի բոլոր չափահաս բնակիչների համար պատվաստվելու հնարավորություն ապահովել արդեն ապրիլի 19-ից:

«Պատվաստումն անվճար Է եւ հարմար,- հավաստիացրել Է նա:- Դա ձեզ թույլ կտա անել հնարավոր առավելագույնը COVID-19-ից, այդ թվում դրա նոր տարբերակներից ձեզ, շրջապատողներին պաշտպանելու համար, օգնելու տնտեսության վերականգնմանը եւ կյանքի սովորական հուն վերադաձմանը»: «Շնորհակալություն ձեզ, եթե դուք արդեն լիովին պատվաստված եք,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը՝ դիմելով ամերիկացիներին:- Եթե դուք միայն պլանավորում ենք պատվաստվել, խնդրում եմ, այդ բուժընթացն անցեք մինչեւ վերջ»:

«Մենք զգալի առաջընթացի ենք հասել, բայց վիրուսի դեմ պայքարը շարունակվում Է, եւ մենք պետք Է պատվաստենք եւս տասնյակ միլիոնավոր ամերիկացիների»,- եզրափակել Է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալներվ՝ նահանգների բնակչության ավելի քան 39,5 տոկոսը (ավելի քան 131,2 միլիոն մարդ) ստացել Է կորոնավիրուսի դեմ պատրաստուկի թեկուզեւ մեկ դեղաչափ: Մոտավորապես 25,4 տոկոսը (84,2 միլիոն մարդ) լրիվ պատվաստում Է անցել: ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31,6 միլիոն դեպք, մահացել Է 567 210 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը