Մասնավոր ընկերությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութ ներկրելու հայտեր են ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկրման թույլտվություն ստանալու հայտեր են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մասնավոր ընկերությունները ևս հայտեր են ներկայացրել, որ հնարավորություն ունենան ներկրելու և գործընթացին մասնակից լինելու: Լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները՝ մեծածախ դեղագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցողները հայտեր են ներկայացնում Առողջապահության նախարարություն՝ մատնանշելով և պատվաստանյութի տեսակը և քանակը»,- ասաց Ավանեսյանը:

Մասնավոր ընկերությունները պետք է ստանան մեկանգամյա ներկրման թույլտվություն, հետո միայն կարող են օգտագործել պատվաստանյութերը՝ նախարարի կողմից հաստատված հստակ չափորոշիչներով: Այսինքն՝ նրանք պետք է բավարարեն գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները:

Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ: Սահմանված խոցելի խմբերի ներկայացուցիչներին պատվաստումն իրականացվում է անվճար:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը