ԿԳՄՍՆ-ն կաջակցի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին` Գեղագիտության կենտրոնի հետ համագործակցելով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով քննարկումներ է իրականացնում Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ընդգծեց, որ առկա է հաշմանդամություն ունեցող երիտասարդների մշակութային կյանքի ապահովման խնդիր: Ըստ փոխնախարարի՝ անհրաժեշտ է անել հնարավորը, որ նրանք միայն չլինեն մշակութային միջոցառումների պասիվ ունկնդիրներ, այլև ակտիվ մասնակցեն դրանց:

«Հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելու նպատակով քննարկումներ ենք իրականացրել Գեղագիտության ազգային կենտրոնի հետ: Կենտրոնն ունի ներառական նախագծերի իրականացման հաջող փորձ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ նրանց ներառական ներկայացումը շրջեց շատ երկրներում: Ցանկանում ենք, որ կենտրոնը դառնա ընդհանուր ներառական ծրագրերի համակարգող կառույց և մեթոդական աջակցություն ցույց տա, փորձի փոխանակում իրականացնի այլ մշակութային հաստատությունների հետ»,- ասաց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանդիպել են նաև «Զինվորի տուն» կենտրոնի ղեկավարության հետ: «Շատ կարևոր է, որ այն ներառական ծրագրերը, որոնք ներկայացվում են, ուղեկցվեն նեղ մասնագիտական երաշխավորական նամակներով և մեթոդական աջակցությամբ, որովհետև կան մարդիկ, ովքեր ուզում են հաշմանդամություն ունեցող զինվորների համար մշակութային ծրագրեր իրականացնել, բայց չեն տիրապետում այն առանձնահատուկ սկզբունքներին, որոնք գիտականորեն մշակված են»,- շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Գեղագիտության կենտրոնի հետ նաև համայնքային ակտիվ գործունեություն են նախատեսում: Արդեն իսկ մի ծրագիր իրականացրել են Բերդում: Մանրամասները կհայտնեն հետագայում: «Բարեբախտաբար, կենտրոնը ղեկավարում է մի մարդ, որի ճաշակին, նվիրումին ու պրոֆեսիոնալիզմին կասկածել դժվար է: Եթե կա պրոֆեսիոնալ տնօրեն, ապա գործի կեսն արդեն արված է»,- նշեց Խզմալյանն ու հավելեց, որ 2021-ին որոշակի փոփոխություններ են իրականացրել ՊՈԱԿ-ների մասին օրենքում, որը հնարավորություն է տալիս խիստ լինել տնօրեններին ընտրելիս: Օրենքի ուժ է ստացել տնօրենների ընտրության հարցազրույցի փուլը:

Հայերեն

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման արդիականացման տեսանկյունից անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր․ ՆԳ նախարար

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են խոշոր հաշվով