Միջազգային

Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ժամկետները

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք մնացած զորքերը կսկսենք դուրս բերել մինչ մայիսի 1-ը և նախատեսում ենք բոլոր զորքերը երկրից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ ահաբեկչությունների տարելիցը»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 11-ը վերջնական ժամկետն է, սակայն հնարավոր է, որ զորքերը դուրս կբերվեն «մինչ այդ ժամկետը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում