Միջազգային

 Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը

2 րոպեի ընթերցում

 Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն ստորագրել Է կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդել Է տարածաշրջանի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՀՕՀ-Ալանիայի կառավարությունը պաշտոնաթող Է արվել: Այդ մասին հրամանագիրն ստորագրել Է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Instagram-ում:

Նշվում Է, որ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել Է իրենց լիազորությունները կատարել մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը:

Հանրապետության գործադիր իշխանության մարմինների բոլոր ղեկավարները շարունակում են աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին հանդիպում Էր անցկացրել Սիբիրի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մենյայլոյի հետ, որի ժամանակ նրան առաջարկել Է դառնալ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Մենյայլոն ընդունել Է առաջարկը: Ավելի ուշ Պուտինը հրամանագիր Է ստորագրել Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնից Վյաչեսլավ Բիտարովի պաշտոնաթողության մասին, Մենյայլոյին նշանակեց համապատասխան պաշտոնում՝ նրան ազատելով լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Ապրիլի 12-ին Հյուսիսային Կովկասի Դաշնային Օկրուգում (ՀԿԴՕ) ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկան Մենյայլոյին ներկայացրել Է Հյուսիսային Օսիայի իշխանություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում