Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ապրիլի 13-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հանդես կգա «Մի ձայն» խորագրով համերգային ծրագրով:

«Երեկոյին հնչելու են իմ հեղինակային երգերը տարբեր թեմաների շուրջ: Երգերը սիրո, մեր հույսերի, ցավերի, պատերազմի, կռվող տղաների մասին են: Բեմում ես մենակ չեմ լինելու. ինձ ընկերակցելու են իմ երաժիշտ ընկերներն իրենց գործիքներով՝ շեփոր, կիթառ, թավջութակ, դաշնամուր, ստեղնաշարային և հարվածային գործիքներ: Կա մի երգ, որը կատարելու եմ «Նաիրիան» վոկալ անսամբլի հրաշալի երգչուհիների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում նշում է Պետրոսյանը:

Հայկ Պետրոսյանի հետ հանդես են գալու երաժիշտներ Կարեն Անանյանը, Վահե Դանիելյանը, Լևոն Պուչինյանը, Գարիկ Գևորգին, Աշոտ Ոսկանյանը, Վարդան Շահինյանը:

Հայերեն

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը