Միջազգային

Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը և այս համատեքստում քննարկել են տարածաշրջանային երկրների հնարավոր դերակատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նա հայտնել է, որ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այնտեղ Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ պահպանվում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և ընդհանուր առմամբ քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք, թե այս գործընթացում ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում