Միջազգային

Փարիզում անհայտ անձը կրակ է բացել հիվանդանոցի մոտ

1 րոպեի ընթերցում

Փարիզում անհայտ անձը կրակ է բացել հիվանդանոցի մոտ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի մասնավոր հիվանդանոցներից մեկի դիմաց անհայտ անձը կրակել է երկու անձի ուղղությամբ, ինչից հետո մոտոցիկլետով փախուստի է դիմել: Հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել, հիվանդանոցի անվտանգության աշխատակցուհին վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարձակումն իրականացրած անձի ինքնությունն ու դրա դրդապատճառները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում