Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝  Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանն այսօր ռազմավարական վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը, Մերձավոր Արևելքին և Իսրայելի Պետությանը: Մենք սերտ կաշխատենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ, որպեսզի Իրանի հետ յուրաքանչյուր համաձայնություն ապահովի երկրների կենսական կարևորության հետաքրքրությունները, տարածաշրջանում կանխի սպառազինությունների վտանգավոր մրցավազքը և պաշտպանի Իսրայելի Պետությունը»,-ասել է Հանցը՝ նշելով, որ Իսրայելը ԱՄՆ-ին դիտում է որպես գործընկեր բոլոր ուղղություններով, որոնցից հիմնականը Իրանն է:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի փոխհարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել, որ ապահովի «Մերձավոր Արևելքում Իսրայելի որակյալ գերազանցությունը: Նրա խոսքով, իսրայելցի գործընկերոջ հետ քննարկել են նաև իսրայելական պետության ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցը:

Հայերեն Русский

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ

Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով