Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը:
Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: