Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

1 րոպեի ընթերցում

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդին, ով ավարտում է իր պաշտոնավարումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպան Բալայանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Սիրելի′ Մարիա Կալյուրանդ, շնորհակալություն Ձեր նվիրվածության, վճռականության, ըմբռնման և ջանքերի համար», - գրել է Տիգրան Բալայանը՝ ԵԽ պատվիրակության ղեկավարին մաղթելով հաջողություն նոր նախաձեռնություններում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում