Եվրոպա

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի կողմից պաշտոնի ստանձնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Էստոնիայի պետական ​​հեռուստառադիոընկերության ERR հարթակը։

Հստակեցվում է, որ Կալլասի հրաժարականը կապված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնում նրա նշանակման հետ։ 

Հուլիսի 15-ի առավոտյան նա հանդիպել է երկրի նախագահ Ալար Կարիսի հետ՝ անձամբ ներկայացնելու իր հրաժարականի դիմումը։ Հարթակը նշում է, որ Կալլասը հետագայում կլքի նաև Բարենորոգումների ​​կուսակցության նախագահի պաշտոնը։

Ըստ ERR-ի տեղեկատվության՝ իշխող կոալիցիայի անդամները՝ Բարենորոգումների կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SDE) և «Էէստի 200»-ը, բանակցություններ են վարում Կալլասի հրաժարականից հետո ներկայիս կոալիցիան պահպանելու շուրջ: 

Լրատվամիջոցը նաև նշում է, որ նախագահ Կարիսը բանակցություններ է սկսել խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ մեկնարկելով երկրի հաջորդ կառավարությունը ձևավորելու գործընթացը։ 

Նոր նախարարների կաբինետն, ամենայն հավանականությամբ, աշխատանքը կսկսի օգոստոսի սկզբին։

Կալլասն Էստոնիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականի հունվարից։ Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդն ընդունել է որոշում, համաձայն որի հոկտեմբերի սկզբից նա պետք է Ժոզեպ Բորելին փոխարինի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում