Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Իրանը շուտ կվավերացնի Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը հնարավորինս շուտ կվավերացնի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը 2018 թվականին ստորագրել են «կասպիական հնգյակի» երկրները: Ապրիլի 8-ին այդ մասին հայտարառրել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարության ղեկավար Մուհտար Տլեուբերդիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիվրած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հույս ունենք, որ Իրանում հնարավորինս շուտ կավարտվեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացման ընթացակարգերը, որն ստորագրվել Է երեք տարի առաջ Ակտաուում, եւ այն ժամանակ այդ կարեւորագույն փաստաթութն ուժի մեջ կմտնի եւ կամրապնդի Կասպից ծովում մեր փոխգործակցության հիմքը»,- ասել Է նա:

2018 թվականի օգոստոսին Ակտաուում Կասպիական V-ի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահներն ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Փաստատուղթութն անժամկետ Է եւ ուժի մեջ կմտնի այն ստորագրած բոլոր հինգ պետությունների կողմից վավերացումից հետո: Ներկայումս Կոնվենցիան վավերացրել են չորս մասնակիցներ՝ Թուրքմենստանը (2018 թվականի դեկտեմբեր), Ղազախստանը եւ Ադրբեջանը (2019 թվականի փետրվար), Ռուսաստանը (2019 թվականի հոկտեմբեր), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres