ԵԽ պատգամավորներին ապշեցրել է Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորներն ապշած են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրամադրել, որպեսզի նա նստի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի կողքին՝ ինչպես նախատեսված է արարողակարգով: Արդյունքում, Ֆոն դեր Լայենը ստիպված է եղել նստել բազմոցին:

Եվրախորհրդարանի սոցիալիստների ղեկավար Գարիսիա Պերեսը կարծիք է հայտնել, որ միջադեպի պատճառը Թուրքիայում կանանց իրավունքների ոտնահարումն է: «Սկզբում երկիրը դուրս եկավ Ստամբուլյան կոնվենցիայից, իսկ հիմա պաշտոնական այցի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարին առանց աթոռ են թողնում: Սա ամոթալի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պերեսը:

Բելգիացի պատգամավոր Թոմ Վանդեքենդելարեն թվիթերյան իր էջում գրել է, որ Շարլ Միշելը կարող էր իր աթոռը տալ կամ խնդրել ընդունող կողմին ապահովել այն:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ֆոն դեր Լայենին զարմացրել է ստեղծված իրավիճակը: Նա հանձնարարել է իր թիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագայում նման տհաճություններից խուսափելու համար:

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին