1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկան հասակում մահացել Է կանադացի տնտեսագետ եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մանդելը: Ապրիլի 5-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Սոֆիա Ջոնսոնին՝ Կոլումբիական համալսարանի տնտեսագիտական հետազոտությունների ծրագրի փոխտնօրենին, որտեղ Մանդելը պատվավոր պրոֆեսորի պաշտոն Էր զբաղեցնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մանդելն «օպտիմալ արժութային գոտու» տեսության ստեղծողն Է, որի դրույթներն օգտագործվել են Եվրամիության միասնական արժութային տարածության ձեւավորման համար:
1999 թվականին նա արժանացել Է տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի:
Մանդելը բաց շուկաների, ազատ առեւտրի եւ տնտեսությանը պետության սահմանափակ մասնակցության գաղափարի կողմնակից Էր:
Նրա գաղափարներն իր տնտեսական քաղաքականության մեջ օգտագործել Է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Ինչպես նշում Է Bloomberg-ը, գիտնականն իր կարիերայի ընթացքում կոնսուլտացիաներ Է վարել ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ), ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի երկրների կառավարությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: