Ռադայում հայտարարել են, որ Ուկրաինան մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատամավոր Իլյա Կիվան հայտարարել Է, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գնահատելով նախագահ Զելենսկու՝ սահման չճանաչող իրավական կամայականության եւ իշխանությունը բռնատիրելու գործողության ներկայիս քաղաքականությունը՝ լիակատար վստահությամբ կարող եմ հայտարարել, որ մենք, ինչպես երբեք, մոտ ենք Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուն, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում Է մեր քաղաքացիների հազարավոր նոր մահեր, եւ դրանք ինչքան շատ լինեն, այնքան լավ Է իշխանության համար»,-ապրիլի 5-ին Կիվան գրել Է իր Telegram-ալիքում:

Նա ընդգծել Է, որ դա պատրաստվում Է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ ոչ օրինաչափ գործողությունների օրինականացման համար, որոնցից իշխանությունը վախենում Է ինչպես Գերագույն ռադայի առաջիկա վերընտրություններում իր ուղղակի մրցակիցներից»:

«Վերընտրությունների մասին որոշումն արդեն վաղուց Է հասունացել նախագահի գրասենյակում, բայց հարկավոր Է միայն մաքրել քաղաքական դաշտը: Պատերազմի սկսվելը, ինչպես նաեւ ցանկացած պահի ամբողջ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելը նշանակում Է իշխանությունից բնակչության դժգոհությունը փոխարինել իրենց կյանքի համար կենդանական վախով»,-կարծում Է պատգամավորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը