Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են
1 րոպեի ընթերցում
![Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048046.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Սուրեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարտի 29-ին: «Արմենպրես»-ի տեղեկություններով` Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը պայմանավորված է գործադիր մարմնում աշխատանքի անցնելու առաջարկով: