Տարածաշրջանային

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային բարձր թիվ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային բարձր թիվ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի մեծացման հետ զուգահեռ շարունակվում են գրանցվել հակառեկորդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 2-ի դրությամբ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 42 հազար 308 մարդ: Մեկ օրում մահերի թիվը 179-ն է:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 3 մլն 400 հազար 296 մարդ, մահացել՝ 31 հազար 892-ը:

Երկրում ողջ ընթացքում արվել է ավելի քան 39 մլն թեստավորում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում