Միջազգային

Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել Է 48-ի

1 րոպեի ընթերցում

Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել Է 48-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը, վերջին պաշտոնական տվյալներով՝ հասել Է 48-ի: Եվս 118 ուղեւորներ հոսպիտալացվել են, հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ այս պահին գնացքի դեֆորմացված վավգոններում այլեւս արգելափակված մարդիկ չեն մնացել: Taroko Express գնացքը, որտեղ գտնվել Է 350 ուղեւոր, աղետի Է ենթարկվել ապրիլի 2-ին Տայվանի արեւելքում թունելից դուրս գալիս: Նախնական տվյալներով՝ գնացքը բախվել Է ինժեներական բեռնատար ավտոմեքենային, որը ձեռքի արգելակով կանգնեցված չի եղել եւ ցած Է իջել թեքությունից: Դրա հետեւանքով երկրորդ եւ երրորդ վագոնները դուրս են ընկել ռելսերից, հաջորդները դեֆորմացվել են թունելի պատին ստացած հարվածներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում