ԵՄ-ն առաջին եռամսյակում 73 մլն դեղաչափով պակաս պատվաստանյութեր Է ստացել, քան սպասվում Էր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 27 երկրները դեկտեմբերի 27-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ կստանան կորոնավիրուսի դեմ շուրջ 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել Է առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչեւ այս շաբաթվա վերջը ԵՄ-ն կստանա 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր»,- ասել Է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել Էր, որ, պարտավորագրերի համաձայն՝ առաջին եռամսյակում ԵՄ-ում պետք Է ստացվեր 180 միլիոն դեղաչափ: ՝ Մարտի 25 – 26-ը ԵՄ-ի գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ ԵՄ-ն առաջին եռամսյակում պետք Է սատանա Pfizer եւ BioNTech ընկերությունների 66 – 67 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, Moderna ընկերության 10 միլիոն դեղաչափ պատրաստուկ եւ AstraZeneca ֆիրմայի 30 միլիոն դեղաչափ պատվաստանյութ:

Եվրահանձնաժողովը նշել Է, որ AstraZeneca-ն մատակարարել Է առաջին եռամսյակի համար պարտավորագրված ծավալի սոսկ մեկ քառորդ մասը: Դա հաջողվել Է մասնակիորեն փոխհատուցել հունվարին Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալության այն որոշման հաշվին, որ ԵՄ-ի երկրները Pfizer-ի պատվաստանյութի մեկ սրվակից պետք Է հանեն վեց դեղաչափ՝ հաշվարակված հինգի փոխարեն՝ մեծ ճշգրտության դոզավորման ներարկիչների օգտագործման հաշվին: Այդ որոշումը Pfizer-ին թույլ Է տվել փոքր-ինչ մեծացնել ԵՄ-ին մատակարարվող պատվաստանյութի դեղաչափերի քանակը պարտավորագրային ծավալի համեմատությամբ, չնայած այն բանին, որ մատակարարված սրվակների իրական քանակը եղել Է ավելի քիչ, քան պլանավորվել Էր:

Սակայն, քանի որ Եվրահանձնաժոովի հետ պարտավորագրերն ամրագրում են սոսկ օգտագործման պատրաստ դեղաչափերի թիվը, վիճակարգությունը հաջողվելԷ շտկել: Պատվաստանյութի դեֆիցիտն զգալիորեն դանդաղեցրել Է պատվաստման արշավը Եվրամիությունում, ԵՄ-ի երկրների մեծ մասում զանգվածային պատվաստումը դեռ չի սկսվել, պատվաստումները կատարվում են բնակչության առաջնահերթային խմբերին, իսկ մնացած քաղաքացիները կկարողանան դրանք ստանալ սոսկ գարնան կեսերին կամ նույնիսկ վերջին: Այդ ֆոնին մարտ ամսին Եվրոպայում համաճարակային իրավիճակը կտրուկ վատացել Է, սկսվել Է համավարակի երրորդ ալիքը, ինչը հանգեցրել Է խիստ կարանտինային միջոցների վերականգնման այնտեղ, որտեղ ձմռանը դրանք մեղմացվել Էին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա