Միջազգային

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր ծառայողներին կարգադրել է հեռանալ Մյանմայից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր ծառայողներին կարգադրել է հեռանալ Մյանմայից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդեպարտամենտը մարտի 30-ին ամերիկացի դիվանագետներին եւ նրանց ընտանիքներին կարգադրել Է հեռանալ Մյանմայից զինվորական հեղաշրջման պատճառով, որը երկրում տեղի Է ունեցել փետրվարի 1-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ փետրվարին սկսված բողոքները զինվորականների իշխանության դեմ կշարունակվեն: Փետրվարի 14-ին Պետդեպարտամենտը պետական ծառայողներին թույլ Էր տվել կամավոր հեռանալ Մյանմայից:

Այժմ դա պարտադիր պայման Է: Մնալ կարող են սոսկ այն դիվանագետները, որոնց աշխատանքը չափազանց անհրաժեշտ Է:

Պետդեպարտամենտը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ Է տվել խուսափել Մյանմա ուղեւորություններից քաղաքացիական անկարգությունների եւ զինված բռնության սրման պատճառով: Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են սահմանել եւ կալանավորել երկրի քաղաքացիական ղեկավարությանը՝ դա բացատրելով նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծումներով:

Զինված ուժերը կազմել են նախարարների նոր կաբինետ: Զինվորականների գործողությունները հարուցել են բողոքների աիք, որոնք զինվորական վարչակարգը դաժանորեն ճնշում Է, հաղորդել Է INTERFAX.RU գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում