Միջազգային

Չինաստանում ավելի քան 100 միլիոն պատվաստում են կատարել կորոնավիրուսի դեմ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ավելի քան 100 միլիոն պատվաստում են կատարել կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը կազմակերպել Է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում երկրի 106,6 միլիոն բնակչի համար: Մարտի 29-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենիայի եւ առողջապահության հարցերի պետական կումիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտի 28-ի ժամը 24:00-ի (Երեւանի ժամանակով 20:00-ի) դրությամբ երկրի բոլոր տարածաշրջաններում կատարվել Է 106,6 միլիոն պատվաստոում կորոնավիրուսի դեմ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Չինաստանում բնակչության գերակա խմբերի համար պատվաստումն սկսվել Է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին: Փետրվարի վերջի դրությամբ՝ ՉԺՀ-ի իշխանությունները պատվաստանյութը բաշխել Էին երկրի 54,52 միլիոն բնակիչների շրջանում:

Ավելի վաղ ՉԺՀ-ի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել Է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ ընթացիկ տարվա հունիս կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի բնակչության շուրջ 40 տոկոսին (Չինաստանի բնակչության թիվը շուրջ 1,4 միլիարդ Է), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում