Միջազգային

Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել

2 րոպեի ընթերցում

Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:

«Մի քանի հոգի ներկայում ձերբակալվել է անօրինական ակցիաներին մասնակցելու պատճառով։ Բոլոր հակաիրավական գործողությունները կասեցվելու են»,- ասել է նա։

Գանուսևիչը հիշեցրել է, որ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար «նախատեսված է սահմանված պատասխանատվություն»:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, իրավապահ մարմինների աշխատակիցները կետային ձերբակալություններ են իրականացնում Մինսկի Բանգալոր հրապարակի տարածքում:

Ընդդիմադիր Telegram ալիքներն ավելի վաղ Մինսկի բնակիչներին կոչ էին արել մասնակցել մարտի 27-ի ցույցերին: Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն հայտնել է, որ այդ կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:

Հանրապետությունում բողոքի ակցիաները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են անցյալ տարվա օգոստոսից, երբ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմադիրները չեն համաձայնել քվեարկության արդյունքներին և մարդկանց դուրս են բերել փողոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում